Ուսուցիչների եռօրյա վերապատրաստում Երևանի պետական համալսարանում

«ERASMUS+»-ի ««PROVE». Հարավային Կովկասի բարձրագույն կրթական հաստատություններում արժեքներին միտված կրթության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում` «Արժեքների և գիտելիքի կրթություն» («VaKE») թեմայով։ Այն եզակի կրթական մոտեցում է, որը ներդաշնակորեն միավորում է արժեքների վրա հիմնված և հետազոտահենք ուսուցումը։ Վերապատրաստումն անցկացրեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և […]