
PROVE նախագծի նպատակն է «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում»՝ որպես ռազմավարական նախաձեռնություն Էրազմուս+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում (CBHE) նախագծի շրջանակներում: Այն նպատակ ունի ինտեգրել արժեքներին միտված կրթությունը Հարավային Կովկասի բարձրագույն կրթական համակարգերում՝ խթանելով ներառական, էթիկական և պատասխանատու հասարակությունների ձևավորումը։
Նախագծի առանձնահատկությունները
PROVE նախագիծը նպատակաուղղված է կառուցելու ավելի ուժեղ և ավելի համերաշխ հասարակություններ հիմնված ազնվության ու սոցիալական արդարության վրա, ինչին կնպաստի միջմշակութային փոխըմբռնման սկզբունքների սերմանումը ուսանողների և դասախոսների շրջանում։: