«Ինչպե՞ս ուսուցանել արժեքներ»․ վերապատրաստում Կովկասի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար

Ապրիլի 22-ին և 24-ին Կովկասի համալսարանում PROVE նախագծի շրջանակում անցկացվեց երկօրյա վերապատրաստում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ «Ինչպե՞ս ուսուցանել արժեքներ» խորագրով։ Վերապատրաստման նպատակն էր պրոֆեսորադասախոսական անձնակազմին ծանոթացնել արժեքային կրթության գաղափարին և ցույց տալ, թե ինչպես կարող է ակադեմիական բովանդակությունը ծառայել որպես արժեքների ձևավորման հզոր գործիք։ Քննարկվեցին այն ուղիները, որոնց միջոցով համալսարանները կարող են ձևավորել մասնագետներ, որոնք […]